Արցախի պետական համալսարան

  IMG 1489    IMG 1473

  IMG 1495    IMG 1526

Ֆինանսահաշվային ամբիոնում ուսումնական պլանով նախատեսված դասընթացները գիտական ընթերցումներով ամփոփելը ավանդույթ է դարձել:

Ֆինանսներ բաժնի երկրորդ կուրսի ուսանողները «Բնակչության կենսամակարդակի վիճակագրություն» թեմայով ընթերցումներով ամփոփել են «Վիճակագրության ընդհանուր տեսություն» դասընթացը, նույն բաժնի երրորդ կուրսեցիները՝ «Տարբեր երկրների ֆինանսական համակարգը» թեմայով ընթերցումներով՝ «Ֆինանսներ» դասընթացը:

Դասընթացավարներ Ասկինե Բաղդասարյանը և Արևիկ Ալեքսանյանը նկատում են, որ ընթերցումների գաղափարը պարտավորեցնող է այն առումով, որ ուսանողների առջև խնդիր է դրվում դասընթացի շրջանակներում ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում:

«Հիմք ընդունելով մեր կողմից առանձնացված երկրների պաշտոնական տվյալները՝ ուսանողներին հաջողվել է վերլուծել տարբեր երկրների ֆինանսական համակարգերը և հանդես գալ սեփական դիտարկումներով»,- ասում է Ա. Ալեքսանյանը:

«Դասընթացի շրջանակներում վիճակագրության ընդհանուր տեսության ուսումնասիրությունից հետո, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության վիճակագրական ծառայության կողմից հրապարակած տվյալները, ուսանողների հետ միասին իրականացրել ենք գործնական վերլուծություն, հանդես եկել առաջարկություններվ»,- նշում է Ա. Բաղդասարյանը:

Կիսելով հետազոտավերլուծական աշխատանքների փորձից ոգևորված ուսանողների կարծիքը՝ ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ն. Ավանեսյանը ասում է. «Մեր առջև խնդիր ենք դրել թողարկելու մասնագետներ, որոնք առանց լրացուցիչ դասընթացների կարող են տեղավորվել աշխատանքի: Կարծում եմ մենք ճիշտ ռազմավարություն ենք ընտրել»: