ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԴԱՐԻԼ ՔՈՓԼԵՆԴԻ ՀԵՏ

11.05

2018

IMG dq1  IMG DQ2

IMG dq3  IMG dq4

Մայիսի 11-ին ԱրՊՀ մի խումբ դասախոսների և ուսանողների հետ հանդիպում է ունեցել վերլուծաբան, դիվանագետ, միջազգայնագետ Դարիլ Քոփլենդը:

ԱրՊՀ պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը ներկայացրել է արդեն երկրորդ անգամ Արցախում գտնվող դիվանագետին, մանրամասնել նրա աշխատանքային գործունեության որոշ դրվագներ:

Քոփլենդն իր ելույթը կառուցեց ի՞նչ է դիվանագիտությունը և ինչու՞ է այն կարևոր,   ապա անցում կատարեց հայկական դիվանագիտության ձեռքբերումներին` շեշտելով երկխոսելու արվեստն ու փոխզիջումների մեխանիզմները:

Խոսելով կարճաժամկետ և երկարաժամկետ սպառնալիքների մասին`վերլուծաբանն առանձնացնում է հայկական կողմի մրցունակ առավելությունը` միասնականությունը:

«Տևական ժամանակ պատասխանատու գործառույթներ եմ իրականացրել Կանադայի արտաքին գործերի նախարարությունում, հայկական հարցով զբաղվել եմ թե΄ ի պաշտոնե, թե΄ իբրև անհատ: Իմ ուսումնասիրությունները հանգեցրել են այն բանին, որ հայկական կողմի մրցունակ առավելությունը միասնականությունն է, որ իր դրսևորումն է գտնում բոլոր ոլորտներում»,- նկատում է Դ. Քոփլենդը:

Հանդիպման երկրորդ մասում բանախոսը պատասխանել է ներկաների հարցերին: