Արցախի պետական համալսարան

IMG gx1   IMG gx2

IMG gx3   IMG gx4

ԱրՊՀ գիտխորհրդի հերթական նիստում վերանայվել են կանոնակարգային մի շարք դրույթներ, հաստատվել ուսման վարձավճարների չափերն ու երաշխավորվել գիտական աշխատանքներ:

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ուսումնական տարվա ուսման վճարի տարեկան չափերին: Հիմք ընդունելով Կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների ցանկը և ԱրՊՀ համապատասխան կանոնակարգերը՝ գիտխորհուրդը հաստատել է ԱրՊՀ ՊՈԱԿ 2018-2019 ուս.տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, հայցորդության ուսման վճարի տարեկան չափերը:

Փոփոխություններ են կատարվել ստուգման գրքույկների և ուսանողական տոմսերի տրամադրման կարգում: Այսպես, «ԱրՊՀ ուսանողներին ստուգման գրքույկների և ուսանողական տոմսերի տրամադրման և հաշվառման կարգը հաստատելու մասին» կարգում կատարված խմբագրման համաձայն ստուգման գրքույկը ենթակա չէ վերադարձման:

Գիտխորհուրդը երաշխավորել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին ներկայացված հոդվածների տպագրությունը, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել էթիկայի հանձնաժողովի կազմը, այլ հարցերում` տպագրության երաշխավորել գիտական աշխատանքներ: