Արցախի պետական համալսարան

Հարգարժան գործընկերներ

ԼՂՀ կազմավորման 20-ամյակի և Սահմանադրության ընդունման 5-րդ տարեդարձի կապակցությամբ 2011թ. դեկտեմբերի 8-ից 9-ը ԼՂՀ Ազգային ժողովում և ԱրՊՀ-ում կազմակերպվելու է միջազգային գիտաժողով` ՙԼՂՀ անկախության 20 ամյակը. իրողություններ և հեռանկարներ՚  խորագրով:

 

Գիտաժողովում քննարկվելու են հետևյալ հիմնախնդիրները.

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության իրավական հիմքերը

- ԼՂՀ տեղն ու դերը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում

- Ղարաբաղյան հիմնահարցը` որպես համազգային խնդիր:

Գիտաժողովին ներկայացված աշխատանքները պետք է`

- պարունակեն սպառիչ տեղեկություններ հեղինակների մասին (ազգանուն, անուն, հայրանուն, աշխատանքի վայր, գիտական աստիճան (կարգավիճակ), կոչում, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար),

-  մուտքագրված լինեն համակարգիչ հայերեն` Arial Armenian,  ռուսերեն` Arial LatRus, անգլերեն` Times New Roman տառատեսակներով (տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1,5, ձախից` 3սմ, աջից` 1,5սմ, վերևից` 2սմ, ներքևից` 2սմ, հղումները` աշխատանքի վերջում, թեման` մեծատառ` տառաչափը` 14),

-   ունենան ռուսերեն և անգլերեն ամփոփում,

-   չգերազանցեն վերոնշյալ չափանիշներով 7 էջ ծավալը:

Գիտաժողովի նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուի տեսքով:

Գիտաժողովին մասնակցության հայտերը և աշխատանքներն ընդունվում են մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը:

Նյութերն ուղարկել` ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշի 5, կամ էլեկտրոնային փոստով` ggasparian@mail.ru : Տեղեկատվությունը տեղադրված է նաև ԱրՊՀ  էլեկտրոնային կայքում` www.arsu.nk.am :

Գիտաժողովին Ձեր մասնակցությունը ցանկալի է:

Մասնակիցների կեցության հարցերը կհոգա գիտաժողովի կազմկոմիտեն:

Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ (0479) 5-17-24 հեռախոսահամարով: