Արցախի պետական համալսարան

IMG ah2  IMG ah1

IMG ah3  IMG ah4

Գրող, հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանի ծննդյան 86-րդ տարելիցի նախօրեին բանասիրական ֆակուլտետում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ:

Միջոցառմանը, որին հրավիրված էին Ա. Հովհաննիսյանի գրչընկերները, հարազատներ ու մտերիմներ, ուսանողներ, դասախոսներ և արվեստագետներ, ներկայացվեց Ա. Հովհաննիսյան անհատը, քաղաքացին, բանաստեղծը, հասարակական գործիչը և մեծ հայրենասերը:

Ա. Հովհաննիսյանի մասին իրենց հուշերը կիսեցին Ս. Խանյանը, Ծ. Բաղդասարյանը, Մ. Հաջիյանը, Լ. Քոչարյանը, Ն. Ալեքսանյանը, Ա. Սարգսյանը և թոռնուհին՝ Անի Թովմասյանը: Անին շնորհակալություն հայտնեց ֆակուլտետին և ամբիոնին նախաձեռնողականության, համալսարանականներին` մասնակցության համար` Ա. Հովհաննիսյանի գրքերից նվիրելով ամբիոնին և ուսանողներին:

«Շնորհակալություն, որ կիսում եք մեզ հետ այս ցավն ու դատարկությունը,- ասում է Անին և խոստովանում,- իմ հուշերի պահոցում դեռ թարմ են պապիս մասին հուշերը, և ես առայժմ պատրաստ չեմ դրանք բացելու ու բացահայտելու»:

Ելույթներն ընդմիջվում էին Ա. Հովհաննիսյանի բանաստեղծությունների արտասանություններով: