Արցախի պետական համալսարան

IMG ru1  IMG ru2

IMG ru3  IMG ru4

Մայիսի 16-ին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանի հետ կայացած հանդիպման ընթացքում ուսանողական ինքնավար կառույցների անդամները բարձրացրել են մի շարք հարցեր և խնդիրներ:

Հանդիպման սկզբում ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել ռեկտորին` նախորդ հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերի գերակշռող մասին լուծումներ տալու համար: Պրոռեկտորը նաև կարևորել է ուսանողական կառույցների դերը համալսարանի կյանքում, ընդգծել հատկապես ընթացիկ տարում նրանց կողմից համազգային հնչեղություն ստացած նախաձեռնությունները:

Ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության նախագահները, բանավեճի ակումբի համակարգողները, իրավաբանական կլինիկայի և հոգեբանական կենտրոնի աշխատանքներում ընդգրկված ուսանողները հանդիպման ընթացքում ոչ միայն հարցեր են ուղղել ռեկտորին և խնդիրներ բարձրացրել, այլև շնորհակալություն հայտնել իրենց նախաձեռնություններին ու գաղափարներին ընդառաջելու համար:

«Համալսարանը պատրաստ է և պատրաստակամ օժանդակելու և ճիշտ ուղղորդելու ուսանողական կառույցների պոտենցիալը, աջակցելու ուսանողների ինքնադրսևորման հարթակի ընդլայնմանը, ազատ և անկաշկանդ քննարկումների հարթակ ստեղծելու, առկա խնդիրներին լուծումներ տալու համար»,- ասել է ռեկտորը: