Արցախի պետական համալսարան

IMG sg1   IMG sg2

IMG sg3   IMG sg4

«Ձեռնարկության էկոնոմիկա» դասընթացի շրջանակներում ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Գոհար Սարգսյանի կողմից հայտարարված «Գործարար ծրագրի պատրաստում» մրցույթում հաղթող է ճանաչվել SkyWave թիմը:

«Գործարար ծրագրի պատրաստում» մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած հինգ խմբերը, որոնք ներկայացնում էին ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն և ֆինանսներ բաժինների երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները, այսօր ժյուրիին են ներկայացրել իրենց աշխատանքները, մասնավորապես՝ ծրագրի ընդհանուր բնութագիրը, նպատակներն ու խնդիրները, արդյունավետությունը,  արժեքը, եկամուտների և ծախսերի տարեկան հաշվարկը, վարկի մարման ժամանակացույցը, մարքեթինգային պլանը, աշխատակազմը և այլն:

Ժյուրին, որ նախագահում էր ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ն.Ավանեսյանը, իսկ կազմում ընդգրկված էին ամբիոնի դասախոսներ Գ.Սարգսյանը, Ա.Բաղդասարյանը, Ա.Ալեքսանյանը, հաղթող ճանաչեց SkyWave թիմը:

Հաղթող թիմը խրախուսվել է  պատվոգրով, մասնակից մյուս թիմերը՝ շնորհակալագրերով: