Արցախի պետական համալսարան

2018թ. հուլիսի 2-6-ը Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքում կանցկացվի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-րդ տարեդարձը. արդի մարտահրավերներ և ժառանգություն» մարդու իրավունքների 6-րդ ամառային դպրոցը:

Այն կիրականացվի միջբուհական մագիստրոսական «Մարդու իրավունքների միջազգային պաշտպանություն» ծրագրի շրջանակներում: Ամառային դպրոցի կազմակերպիչն է Ուրալի պետական իրավաբանական համալսարանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են ինտելեկտուալ խաղ, հանդիպումներ, խորհրդակցություններ, քննարկումներ գիտնականների, գիտահետազոտողների և պաշտոնատար անձանց հետ: Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ընդլայնել մասնագիտական ​​կապերը, ձեռք բերել նոր գիտելիքներ և փորձ փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժին, ինչպես նաև այցելել կազմակերպիչների պաշտոնական կայքէջ- http://www.humanrightsekb.ru