Արցախի պետական համալսարան

IMG ir1   IMG ir2

IMG ir3   IMG ir4

Մայիսի 21-ին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Հասմիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ կայացած ուսանողական գիտաժողովը նվիրված էր Ղարաբաղյան շարժման 30-ամյակին:

Բացելով «Մարդու իրավունքների պաշտպանությունը չճանաչված երկրներում» թեմայով գիտաժողովը` Հ. Խաչատրյանը ներկայացրել է միջոցառման արդիականությունն ու նպատակը. «Այսպիսի միջոցառումների կազմակերպմամբ մենք նպատակ ենք հետապնդում ուսանողներին և հասարակության լայն հատվածին գիտական մակարդակով ծանոթացնելու սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքներին և ազատություններին, ինչը կարևոր է հատկապես չճանաչված երկրների պարագայում»:

Գիտաժողովի ընթացքում ուսանողները հանդես են եկել զեկուցումներով, որոնք առնչվում են Արցախի նոր սահմանադրության` որպես մարդու հիմնական իրավունքների պաշտպանության երաշխիքի, քաղաքացու ազատ լինելու իրավունքի դասակարգման հիմնախնդիրներին, Եվրոպական դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակին և բողոք-գանգատ գրելու գրելաձևին, դատապարտյալների իրավունքներին, Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների դերին և այլն:

Զեկուցումներին հաջորդած ելույթների ընթացքում գիտաժողովին ներկա ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը և իրավունքի ամբիոնի անդամները շնորհակալություն են հայտնել համարձակ նախաձեռնության համար` առաջարկելով ուսանողներին ձևակերպել առավել հիմնավորված և փաստարկված ելույթներ: