Արցախի պետական համալսարան

IMG qnn1  IMG qnnutyun2

IMG qnnutyun3  IMG qnnutyun4

Ուսումնական պլանով մայիսի 21-ից 25-ը նախատեսված է կազմակերպել ամփոփիչ ատեստավորման քննություններն ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:

ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանի խոսքով, ամփոփիչ ատեստավորման քննություններ կազմակերպվելու են 33 խմբերում, մագիստրոսական թեզի պաշտպանություն` 20 խմբերում: Հանձնաժողովի նախագահները ոլորտի առաջատար մասնագետներ են, որոնց մի մասը հրավիրվել է Հայաստանի Հանրապետությունից:

Ավարտական քննությունների առաջին օրը համալսարանի ղեկավարությունը շրջայց է կատարել, լսել ուսանողների, հանձնաժողովի նախագահների և անդամների կարծիքներ:

«Նախապատրաստական աշխատանքների ու իրազեկումների շնորհիվ ավարտական քննությունների ընթացքում ընթացակարգից շեղումներ չեն նկատվել, ավարտական աշխատանքներն ու մագիստրոսական թեզերը համապատասխանում են ներկայացվող պահանջներին»,- նշում է պրոռեկտորը և շեշտում այն հանգամանքը, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի գնահատման իր թերթիկը, որը հնարավորություն է տալիս վերջնական գնահատական նշանակել հանձնաժողովի բոլոր անդամների համաձայնությամբ:

Նշենք, որ ավարտական քննությունները շարունակվելու են մինչև մայիսի 25-ը: