Արցախի պետական համալսարան

IMG sr1   IMG sr2

IMG sr3   IMG sr4

Մայիսի 22-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի օտար լեզուների բաժնի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ հանդիպում է ունեցել ֆրանսիացի պրոդյուսեր Սերժ Ռիքիեն:

Կինոարտադրության ասպարեզում պրոդյուսերը հետաքրքրություն է ցուցաբերում հատկապես ժողովուրդների մշակույթի, ազգային ավանդույթների և խոհանոցի, մասնավորապես ազգային հացատեսակների պատրաստման տեխնոլոգիաների վերաբերյալ: Ռիքիեին Արցախ է բերել արցախյան այցեքարտ դարձած ժենգյալով հացի ֆենոմենը:

«Այսօր ես Արցախում եմ` հատկապես նկարահանելու արցախյան ավանդական հացի՝ ժենգյալով հացի պատրաստման գործընթացը՝ այդպիսով աշխարհին ներկայացնելու Արցախը՝ իր հարուստ և բազմադարյա մշակույթով»,- խոստովանում է կինոարտադրողը:

Արցախ կատարած շրջագայություններից ստացած տպավորություններով կիսվելուց հետո հյուրը երիտասարդներից տեղեկացել է իրենց ծրագրերի և ապագայի տեսլականի մասին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: