Արցախի պետական համալսարան

IMG ras1  IMG ras2

IMG ras3  IMG ras4

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում մայիսի 23-ին «Հետազոտությունների դերը հասարակական գիտակցության ընկալման համատեքստում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել լիտվացի սոցիոլոգ Ռասա Ալիշաուսկենեն:

Ողջունելով հյուրին՝ ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը ներկայացրել է նրա մասնագիտական կենսագրությունը, ապա շնորհակալություն հայտնել այցելության և դասախոսության համար:

Բանախոսը նախ սահմանում է հասարակական գիտակցություն և հասարակական կարծիք հասկացությունները՝ նշելով, որ հասարակական կարծիքը առանձին անհատների կարծիքների հանրագումարն է, որ հնչում է առավել հավաստի: Իսկ թե ինչպես է ձևավորվում այն և տարածվում, մանրամասնում է. «Եթե որոշ ժամանակ առաջ հասարակական ձևավորված կարծիքը տարածման մեկ կամ մի քանի տարբերակներ էր ճանաչում, ասենք՝ հեռուստատեսություն, ռադիո, մամուլ, ապա այսօր սոցիալական ցանցի ընձեռած հնարավորությունները առավել քան լայն են»:

Ռ. Ալիշաուսկենեն իր և իր ղեկավարած հետազոտող խմբերի ուսումնասիրություն-վերլուծություններից նախապես առանձնացրած որոշ տվյալներ է հաղորդել լսարանին՝ ներկայացնելով մի քանի երկրների առանձնապես ազգային դիմագիծը բնորոշող բնութագրիչներ:

Դասախոսությունից հետո բանախոսը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է քննարկում: