Արցախի պետական համալսարան

IMG c1   IMG c2

IMG c3   IMG c4

Մայիսի 24-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) աֆրոամերիկյան և հաղորդակցության ուսումնասիրությունների պրոֆեսոր Փոլ Ֆոն Բլումը, ով հանդիպել է համալսարանականների հետ, հանդես եկել դասախոսությամբ:

ԱրՊՀ պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, ներկայացնելով հյուրին, ընդգծել է պրոֆեսորին, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա գործունեությունը: Բացի այս, Ֆոն Բլումն իր մանկավարժական գործունեության ողջ ընթացքում զբաղվել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ, հանդես եկել այն դատապարտող ելույթներով և հոդվածներով:

Ցեղասպանության նկատմամբ նրա հետաքրքրությունը պատահական չէ. Ֆոն Բլումը Հոլլոքոստից փրկված մի ընտանիքի շառավիղ է, ով, ծնողներից լսելով ցեղասպանական գործողությունների մասին, լծվել է այն դատապարտելու և հատուցում պահանջելու գործին:

Պրոֆեսորին Արցախ է բերել մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հետաքրքրությունը, որտեղ նա տեսնում է 1915-ի ցեղասպան գործողությունների շարունակությունը: Այս կապակցությամբ բանախոսը նշում է. «Արցախի պատմության և մշակույթի մասին տեղեկություններս խորքային չեն և հենց դրա համար է, որ այստեղ եմ: Ավելի քան կեսդարյա մանկավարժական գործունեության ընթացքում ուսանողներիս Հայոց ցեղասպանության մասին եմ դասախոսել, իսկ այժմ դրան պետք է գումարվի նաև Արցախի մասին իրապատումը»:

Ներկաները տարաբնույթ հարցեր են ուղղել բանախոսին, կիսվել կարծիքներով, հանդես եկել համագործակցության առաջարկությամբ: