ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

31.05

2018

IMG HA1   IMG HA2

IMG HA3   IMG HA4

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը մայիսի 31-ին կազմակերպել է թրեյնինգ` «Սոցիալ-հոգեբանական թրեյնինգը` որպես հոգեբանական խմբային մեթոդ» թեմայով:

Մասնակիցները ծանոթացան մեթոդի էությանը, առանձնահատկություններին, տեսակներին, կիրառման ուղղություններին: Պարզաբանվել է, թե ինչպես կազմել թրեյնինգային ծրագիր, ինչ փուլերով այն անցկացնել, մասնավորապես կրթության ոլորտում: Խոսվել է ինչպես մեթոդի առավելությունների, այնպես էլ թերությունների մասին: Թրեյնինգը անց է կացրել մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Արմինե Ավանեսյանը: Թրեյնինգին մասնակցել են հոգ. 1-ին, ՆՄՄ-2-րդ և ՆՄՀ-3-րդ կուրսերի ուսանողները: