Արցախի պետական համալսարան

IMG 3309   IMG 3285

IMG 3436   IMG 3392

Արդեն մի քանի տարի է, ինչ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ԱրՊՀ-ում երեխաների համար կազմակերպվում է տոնական միջոցառում: Այս տարի ևս հունիսի 1-ին տոնական միջոցառում է կազմակերպվել մայր բուհում, որին ներկա էին համալսարանի աշխատակիցների երեխաներն ու թոռները:

Տոնի կապակցությամբ կազմակերպված ժամանցային շոու-ծրագրի ընթացքում երեխաների կողմից սիրված մուլտհերոսների ու դերասանների մասնակցությամբ կազմակերպվել են խաղ-մրցույթներ, պարեր: