ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ՀՐԵՏԱՆՈՒ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻՆ

04.06

2018

IMG hr1   IMG hr2

IMG hr3   IMG hr4  

Արդեն երկրորդ տարին է, ինչ ԱրՊՀ-ՊՆ համագործակցության շրջանակում ԱրՊՀ ՆԶՊ ամբիոնի հիմքի վրա ձևավորված դասախոսական կազմը պատրաստում է հրետանու կրտսեր հրամանատարներ: Այս տարի համալսարանը թողարկեց հրանոթի հրամանատարների երկրորդ խումբը, որոնք դասընթացներին մասնակցությունը հավաստող փաստաթղթերը այսօր ստացան հանդիսավոր պայմաններում:

Նախքան վկայագրերի հանձնումը` դասընթացի վերաբերյալ հակիրճ հաշվետվությամբ հանդես է եկել մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ.Այդինյանը՝ նշելով, որ դասընթացին նախապես հայտագրված 30 մասնակիցներից միայն 16-ին է հաջողվել ավարտել այն: «Սա խոսում է այն մասին, որ դասընթացավարներն ամենայն լրջությամբ են մոտեցել աշխատանքին, ուստի և արդյունքները պիտի գոհացուցիչ լինեն»,- ասում է Շ.Այդինյանը:

Հրետանավորի առաքելության կարևորությունն ընդգծեցին ԱրՊՀ պրոռեկտոր Վ.Յարամիշյանն ու միջոցառմանը ներկա ՊՆ ներկայացուցիչները` բարի ծառայություն մաղթելով տղաներին` հրետանավորի պատվաբեր աշխատանքում կայանալու ճանապարհին: