Արցախի պետական համալսարան

        Հայ - ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր,

պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի և ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Մուսաելյանի նախաձեռնությամբ ս.թ.նոյեմբերի 7-9-ը ԱրՊՀ-ում կազմակերպվել են հայագիտական մի շարք թեմաներով դասախոսություններ,որոնք վարում էին Ա.Եղիազարյանը,Օքսվորդի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ,պրոֆեսոր Թեո Վան Լինդը, Ժնեվի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ , պրոֆեսոր Վալենտինա Կալցոլատին և Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտական կենտրոնի վարիչ,պրոֆեսոր Հինտեր Քաուին: