Արցախի պետական համալսարան

mnk4    mnk3

mnk2   mnk1

Հունիսի 8-ին ԱրՊՀ մի խումբ ուսանողներ ՈՒՀՏԱ, ՀԿ, Լ բաժնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բարեգործական ծրագրով այցելել են Շուշի քաղաքի համար 1 և Քարին Տակ համայնքի մանկապարտեզներ՝ երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով: Այցի ընթացքում համալսարանականները նվերներ են հանձնել նաև մանկապարտեզներին:

Մանկական շոու ծրագիրը` ճանաչված ու սիրված մուլտֆհերոսների կերպարներով, հագեցած էր աշխույժ խաղերով, պարերով ու երգերով: ԱրՊՀ ուսանողների այս հերթական նախաձեռնությունն օգտակար ու ուսուցողական էր ոչ միայն երեխաների, այլև հենց մեզ` ուսանողներիս համար: Ինքս ուսանողներին միացել էի որպես ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի աշխատանքներում ներգրավված ուսանող և ինձ համար խնդիր էի առաջադրել նպատակային դիտարկումերով պարզաբանել, թե զանազան իրադրություններում ինչպիսի տարբերություններ ու նմանություններ կան մայրաքաղաքի, շրջկենտրոնի և գյուղական համայնքի մանկապարտեզներում ընդգրկված երեխաների պահվածքում, վարքային դրսևորումներում: Միանգամից նկատեցի, որ բոլոր իմ նախնական ենթադրությունները չարդարացան, որովհետև բոլոր երեխաներն էլ հավասարապես ուրախ էին իրենց սիրած կերպարների հետ շփվելու համար, ակտիվ էին, հետաքրքրասեր, շփվող:

«Մեծագույն հաճույք ու բարի գործ է երեխաներին ուրախության պահեր պատճառելը, ուստի շնորհակալություն եմ հայտնում ԱրՊՀ ղեկավարությանը, ուսանողական խորհրդին և ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատակիցներին` նման օգտակար ու հետաքրքիր միջոցառում կազմակերպելու համար: Արցախի բոլոր մանուկներին մաղթում եմ կապույտ երկինք և երազանքների իրականացում»,-իրենց խոսքում նշեցին մանկապարտեզի պատասխանատուները:

Արփինե Յարամիշյան

Կենսաբանություն 3-րդ կուրս