Արցախի պետական համալսարան

IMG dh1   IMG dh2

IMG dh3   IMG dh4

Այս տարի ԱրՊՀ բակալավրիատն ավարտել է 472 ուսանող, որից 74-ը՝ գերազանցության դիպլոմով: Յուրաքանչյուր տարի ֆակուլտետի ղեկավար կազմը հանդիսավոր պայմաններում է շրջանավարտներին դիպլոմներ հանձնում. դիպլոմների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը բանասիրական ու մանկավարժության և սպորտի ֆակուլտետներում էին:

Արարողության վայր ընտրելով ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողը` մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը շնորհավորեց շրջանավարտներին` կյանքի կարևորագույն փուլերից մեկը պատվով հաղթահարելու կապակցությամբ:

«Դեռևս չորս տարի առաջ նույն վայրում երդվել եք հավատարիմ մնալ զոհված ուսանող-ազատամարտիկների նվիրական գաղափարներին, շարունակել նրանց գործն ու բարձր պահել պատիվը: Մենք լիահույս ենք, որ այն, ինչ ստացել եք ուսումնառության ընթացքում, կօգնի ձեզ կայանալու իբրև մասնագետ, հավատացած, որ բնագավառում էլ լինեք, արդարացնելու եք մեր և ձեր ծնողների բոլոր սպասումները»,- բարեմաղթանքի խոսքում ասել է Շ.Այդինյանը:

Բանասերները մասնագիտական լսարանում են կազմակերպել արարողությունը` խորհրդանշական պայմաններում ընդունելով շնորհավորանքներ և բարեմաղթանքներ:

«Թող ձեր բոլոր նախաձեռնություններում նախաձեռնողականությունը, արդարամտությունն ու կատարածը լինեն հակակշիռը ձեր պահանջկոտության, պարտքը՝ գերակա իրավունքից»,- հորդորել է բանասիրական ֆակուլտետի դեկան Լ.Մարգարյանը:

Դիպլոմների հանձնման արարողություն է նախատեսվում նաև մյուս ֆակուլտետներում: