ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՎՊՀ-ՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ

14.06

2018

vph2  vph4

Օրերս ԱրՊՀ մի խումբ ուսանողներ Վանաձորի պետական համալսարանում մասնակցել են պատմություն առարկայից կազմակերպված օլիմպիադայի և գրավել մրցանակային տեղեր:

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված օլիմպիադային մասնակցել են ԱրՊՀ պատմության բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Էլլադա Հայրապետյանն ու Մերի Սարդարյանը, իրավագիտության բաժնի երրորդ կուրսի ուսանող Էրիկ Լալայանը, ովքեր զբաղեցրել են համապատասխանաբար առաջին, երկրորդ և չորրորդ տեղերը, պարգևատրվել պատվոգրերով և հուշանվերներով: ԱրՊՀ ուսանողները շրջել են Վանաձոր քաղաքով. այցելել Վանաձորի կերպարվեստի թանգարան, Ստեփան Զորյանի տուն-թանգարան, Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի և այլ տեսարժան վայրեր:

Վիկտորինայի մասնակիցները կարևորում են նման շփումները, որոնք նոր ծանոթությունների և կապերի հնարավորություն են ստեղծում: