Արցախի պետական համալսարան

      Նոյեմբերի 17 - ը ուսանողների միջազգային օրն է , որը սկսեցին նշել 1946 թ-ից: Բնական է, որ այս տոնը բավականին հաճելի միջոցառում է, բայց նրա պատմությունը բավականին տխուր և նույնիսկ ողբերգական է:

1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակել է Ուսանողության միջազգային օր, իսկ դրանից տարիներ առաջ՝ 1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են եկել փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը, սակայն խաղաղ ցույցը ցրել են զավթիչները: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվել է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը, ում հողարկավորությունը վերածվել է բողոքի ակցիայի: Նույն թվականի նոյեմբերի 17-ին զավթիչները շրջապատել են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվել և Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար են ուղարկվել: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվել են մինչև պատերազմի ավարտը: Ահա, այս պատմական իրողությամբ է պայմանավորված այսօրվա տոնը: Երգ, պար, ծափահարություններ ու անթիվ անհամար ժպիտներ: ԱրՊՀ-ի դահլիճում ուսանողները տոնում էին ուսանողի միջազգային օրը: Տոնական այս օրը ուսանողները տոնում են հումորային ու երաժշտական կատարումներով և համալսարանական առօրյան դարձնում գունեղ ու հետաքրքիր: Ուսանողության միջազգային օրը ամենասիրելի և տարածված տոներից մեկն է: Այն գրեթե ամենակարևոր տոնն է յուրաքանչյուր ուսանողի կյանքում, հետևաբար, անհնար է այն չնշել: Եւ այս երեկո ԱրՊՀ դահլիճում կայացավ ուսանողների տոնին նվիրված համերգ: Համերգը վերածվեց իսկական տոնակատարության և այլ կերպ չէր կարող լինել, չէ որ այդ երեկո մեծ դահլիճը լցվեց ուսանողների տաղանդով և կայծակնային լիցքերով:

DSC00167

DSC00154