Արցախի պետական համալսարան

IMG rf1  IMG rf2

IMG rf3  IMG rf4

Հունիսի 20-ին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն ընդունել է CERGE-EI հիմնադրամի նախագահ, տնտեսագիտության պրոֆեսոր Ռանդալ Ֆայլերին: Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի և ԱրՊՀ հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա էր նաև արմատներով արցախցի, CERGE-EI ծրագրի (Center for Economic Research and Graduate Education - Economics Institute) ներկայացուցիչ, մասնագիտությամբ տնտեսագետ Գեղեցիկ Աֆունցը, ով ծրագրի շրջանակում ուսում է ստացել Պրահայի Կարլովի համալսարանում` խորացնելով իր գիտելիքները տնտեսագիտությունից: Մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում Գեղեցիկ Աֆունցը նշել է, որ գալիք ուսումնական տարում ԱրՊՀ-ում նշված ծրագրի շրջանակում կվարի էկոնոմետրիկայի հիմունքներ դասընթացը:

«Ես շատ տպավորված եմ Արցախով: Գեղեցիկը մեզ շատ է պատմել Արցախի ու ձեր ժողովրդի մասին, և մենք որոշել ենք այցելել Արցախ` անձամբ տեսնելու և ճանաչելու Արցախը: Ես տեսնում եմ, որ այստեղ մարդիկ ջանում են, որ ամեն ինչ լավ լինի, ես էլ պատրաստ եմ նպաստելու ձեզ: Մենք շատ ուսանողներ ունենք, ովքեր դասավանդում են ՀՀ-ում, բայց Գեղեցիկը մեր առաջին ուսանողն է, որ դասավանդելու է Արցախում»,-նշել է հիմնադրամի նախագահ Ռանդալ Ֆայլերը` հավելելով, որ հիմնադրամը կոչված է զարգացնելու տնտեսագիտությունը հետսովետական երկրներում:

Հյուրերը հանդիպեցին նաև տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավարության և ուսանողության հետ: