Արցախի պետական համալսարան

ashx1    ashx4

ashx3   4.1.2

Հունիսի 25-ից ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետում մեկնարկել և հաջողությամբ ընթանում է ամառային փորձուսուցումը:

Աշխարհագետների երկար սպասված երթուղին՝ Ստեփանակերտ-Դրմբոն-Դադիվանք-Քարվաճառ ուղղությամբ, իրականություն դարձավ հունիսի 29-ին՝ ամբիոնի մի խումբ դասախոսների ղեկավարությամբ:

Շատերը գիտեն, որ աշխարհագրության լավագույն դասերը բնության մեջ անցկացվածներն են, ահա ևս մի հավաստում ասվածի: Այս անգամ ուսումնասիրության օբյեկտ հանդիսացան Սարսանգի ջրամբարը, Դադիվանքի համալիրը, Թարթառի և նրա խոշոր վտակների հովիտները, տարբեր հասակի և կառուցվածքի ապարներ, անտիկլինալ, սինկլինալ, հանքային աղբյուրների ելքեր, հրաբխային ռելիեֆի յուրատիպ ձևեր, մասնավորապես՝ Քարվաճառի անդեզիտաբազալտային սյունաձև անջատումները և այլն:

Ուսանողները հնարավորություն ունեցան ամրապնդելու գեոմորֆոլոգիա, երկրաբանություն, գեոէկոլոգիա, ջրաբանություն և այլ առարկաներից լսարանում ստացած տեսական գիտելիքները:

 

Ռուբինա Թովմասյան

Աշխարհագրության ամբիոնի դասախոս