ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՈՒՐԱԼԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԱՄԱՌԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

11.07

2018

ural1    ural2

ural3    ural4

Հուլիսի 2-6-ը Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքում անց է կացվել «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-րդ տարեդարձը. արդի մարտահրավերներ և ժառանգություն» խորագրով մարդու իրավունքների 6-րդ ամառային դպրոցը, որին մասնակցել են ԱրՊՀ իրավագիտություն 2-րդ կուրսի ուսանողներ Մերի Գրիգորյանը և Մարինա Գաբրիելյանը:

Այն իրականացվել է միջբուհական մագիստրոսական «Մարդու իրավունքների միջազգային պաշտպանություն» ծրագրի շրջանակներում: Ամառային դպրոցի կազմակերպիչն է Ուրալի պետական իրավաբանական համալսարանը:

Ինչպես տեղեկացնում է Ուրալի պետական իրավաբանական համալսարանի www.usla.ru կայքը, համալսարանի ղեկավարությունը ջերմությամբ է ընդունել ամառային դպրոցի մասնակիցներին` ծանոթացնելով նրանց նախ համալսարանի պատմության, ուսումնական գործընթացների և առանձնահատկությունների հետ: Ծրագիրը հետաքրքիր էր և հագեցած, որը ներառում էր պատմաճանաչողական էքսկուրսիաներ, հանդիպումներ, խորհրդակցություններ, քննարկումներ գիտնականների, գիտահետազոտողների և պաշտոնատար անձանց հետ: Մասնակիցները հնարավորություն ունեցան ընդլայնելու մասնագիտական ​​կապերը, ձեռք բերել նոր գիտելիքներ և փորձ փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Հավելենք, որ ամառային դպրոցին մասնակցել են ուսանողներ ԱՊՀ երկրների բուհերից:

ural5