Արցախի պետական համալսարան

Piliscsaba Stephaneum déli oldal

Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը երկրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կրթաթոշակի մրցույթ

Կրթաթոշակը տրամադրվում է 10 ամիս (երկու կիսամյակ)` 2018թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2019թ. հունիսի 30-ը:  Մրցույթին կարող են մասնակցել մագիստրատուրայի ուսանողներ, ովքեր ընտրվելու դեպքում հնարավորություն կունենան ուսում ստանալու Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում` խորացնելով իրենց գիտելիքները հայագիտության ոլորտում: Երկու  կիսամյակի ընթացքում ուսանողները կծանոթանան ժամանակակից հայոց պատմությանը, մշակույթին եւ ինքնությանը` 18-րդ դարից մինչև մեր օրերը (մեծ ուշադրություն դարձնելով Արևմտյան Հայաստանի մշակույթին և գրականությանը): Ուշադրության կենտրոնում է լինելու նաև Արևելյան Եվրոպայի հայ համայնքների պատմությունը, կառուցվածքը եւ ինքնությունը:

Կրթաթոշակն ապահովում է`

- հայագիտություն մասնագիտության 2 կիսամյակի ուսման վարձը (ուսումը`  անգլերեն),

-ազատ մուտք Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի գրադարան,

- 10 ամսվա ընթացքում ուսանողների հանրակացարանի վարձավճարը,

- ուսանողների կենսապահովման ծախսերը,

-Ընդհանուր առմամբ,  10 ամսվա համար` 5,000 եվրո:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել armenian.studies@btk.ppke.hu  էլ-հասցեին` մինչև 2018թ.  հուլիսի 20-ը:

«Գալուստ Գյուլբենկյան»  կրթաթոշակի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով. https://ppke.hu/en/news/latest-news/scholarship-announcement