Արցախի պետական համալսարան

37276690   37354468

Այսօր` հուլիսի 18-ին,  ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն ընդունել է կանադահայ   բարերար, երջանկահիշատակ Ալբերտ  Մելիք-Ղասումյանի քրոջը` Ժ.Մելիք-Ղասումյանին և նրան հանձնել բարերարին շնորհված ԱրՊՀ «Ոսկե մեդալ»-ն ու պատվավոր դոկտորի դիպլոմը:

2012թ.   ամռանը      կանադահայ   բարերար,   բժիշկ-սրտաբան   Ալբերտ   Մելիք-Ղասումյանի    ֆինանսական        միջոցներով        շահագործման  են  հանձնվել    Արցախի պետական համալսարանի  հանրակացարանի  վերանորոգված ու կահավորված 4-րդ և 5-րդ  հարկերը`  ավելի  քան  հինգ  տասնյակ    ուսանողների  համար:  Չորրորդ  հարկը նվիրված  է  բարերարի  եղբոր`  Սերգեյ  Մելիք-Ղասումյանի,  իսկ    հինգերորդը`  քրոջ`  Ժուլիետ Մելիք- Ղասումյանի  հիշատակին:

Բարերար Ալբերտ Մելիք-Ղասումյանը ԱրՊՀ զարգացման մեջ ունեցած ներդրման համար 2012 թ.արժանացել է ԱրՊՀ պատվավոր դոկտորի կոչման և պարգևատրվել «Ոսկե մեդալ»-ով: