Այսօր` հուլիսի 18-ին, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն ընդունել է կանադահայ բարերար, երջանկահիշատակ Ալբերտ Մելիք-Ղասումյանի քրոջը` Ժ.Մելիք-Ղասումյանին և նրան հանձնել բարերարին շնորհված ԱրՊՀ «Ոսկե մեդալ»-ն ու պատվավոր դոկտորի դիպլոմը:
2012թ. ամռանը կանադահայ բարերար, բժիշկ-սրտաբան Ալբերտ Մելիք-Ղասումյանի ֆինանսական միջոցներով շահագործման են հանձնվել Արցախի պետական համալսարանի հանրակացարանի վերանորոգված ու կահավորված 4-րդ և 5-րդ հարկերը` ավելի քան հինգ տասնյակ ուսանողների համար: Չորրորդ հարկը նվիրված է բարերարի եղբոր` Սերգեյ Մելիք-Ղասումյանի, իսկ հինգերորդը` քրոջ` Ժուլիետ Մելիք- Ղասումյանի հիշատակին:
Բարերար Ալբերտ Մելիք-Ղասումյանը ԱրՊՀ զարգացման մեջ ունեցած ներդրման համար 2012 թ.արժանացել է ԱրՊՀ պատվավոր դոկտորի կոչման և պարգևատրվել «Ոսկե մեդալ»-ով: