«ԱրՊՀ-2018» ԱՄԱՌԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

21.07

2018

chp1  chp2

chp3  chp4

Հուլիսի 20-ին կայացավ «ԱրՊՀ-2018» ամառային միջազգային ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱրՊՀ ղեկավարությունը, ճամբարականները:ԱրՊՀ, ՀՀ և արտերկրի բուհերից 70-ից ավելի ուսանողներ ճամբարի ընթացքում հնարավորություն են ունեցել անցկացնել հաճելի և արդյունավետ առօրյա` հագեցած տարաբնույթ ուսուցողական-ճանաչողական ծրագրերով:

 

Ճամբարի մասնակիցները հանդիպումներ ունեցան բարձրաստիճան պաշտոնյաների հետ, լսեցին հրատապ թեմաներով դասախոսություններ անվանի մասնագետներից, մասնակցեցին թեժ բանավեճերի ու քննարկումների: Դասախոսություններով հանդես եկան ոչ միայն Արցախի մասնագետներ, այլ նաև դասախոսներ արտերկրից: Կազմակերպվեցին ճանաչողական արշավներ ու էքսկուրսիաներ դեպի Արցախի պատմամշակութային կոթողներ:
Կարևորելով նման ճամբարների կազմակերպումը` ԱԺ նախագահն ընդգծեց դրանց նշանակությունը հայրենաճանաչողության առումով և դիմելով ուսանողությանը` խորհուրդ տվեց ժամանակն օգտագործել լիարժեք` օգտվելով գիտելիք ստանալու անսպառ հնարավորություններիցՈւսանողական տարիները լավագույն տարիներն են: Մեր օրերում ժամանակը, մտածողությունը և տեղեկատվությունն ամենապահանջվածն են: Ժամանակը երիտասարդների համար միշտ կա, մտածողությունը կամ ինտելեկտը այս ժամանակահատվածում է, որ պետք է ձեռք բերեք, տեղեկատվությունն էլ այսօր հասանելի է բոլորիդ: Մնում է, որ այս ամենը ճիշտ օգտագործեք` մտածելով, որ մենք փոքր երկիր ենք, կարևոր տեղ ենք գրավում տարածաշրջանում, մենք խնդիրներ ունենք լուծելու պետականորեն և ազգովի, որ մենք շարունակում ենք սահման պահել` ազգային ինքնություն պաշտպանելով, որ սահման պահելու առաքելությունը ձեր տարիքի երիտասարդներին է վերապահված: Եվ մարդիկ, որ ամեն օր այդ ծառայությունն են իրականացնում, թիկունքում պետք է զգան ամրություն և հավատարմություն»:
Ճամբարի պետ, ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանի խոսքով` ճամբար կազմակերպելու ԱրՊՀ առաջին փորձը հաջողվել է, աշխատանքներ են տարվելու կեցության պայմանները հաջորդ տարի ավելի բարելավելու ուղղությամբՈւսանողներն այս օրերի ընթացքում կարողացան համատեղել օգտակարն ու հաճելին և միայն դրական ու հաճելի զգացողություններով են վերադառնում տուն»:
Ճամբարի մասին իրենց տպավորությունները կիսեցին նաև մասնակից ուսանողները:
«Անչափ հետաքրքիր էին հանդիպում-քննարկումները մասնագետների հետ, դասախոսությունները, խարույկի շուրջ անցկացվող երեկոները, մարզական և մշակութային ծրագրերը, երիտասարդական ժամանցային մյուս միջոցառումները: Ճամբարը մեզ հնարավորություն տվեց հաճելի ժամանցի հետ ձեռքբերել նաև նոր գիտելիքներ, նոր ընկերներ: Շնորհակալություն կազմակերպիչներին»,-ասում է ԱրՊՀ ուսանողուհի Հերմինե Ստեփանյանը:
ԵՊՀ ուսանող Վահրամ Հովեյանը չի թաքցնում իր հիացմունքը և ցանկություն է հայտնում հաջորդ տարի ևս մասնակցելու ԱրՊՀ-ի կազմակերպած ճամբարինՀՀ-ում շատ ճամբարներ են կազմակերպվում, բայց ես նախընտրեցի մասնակցել ԱրՊՀ ճամբարին, որովհետև այն անց է կացվում մեր պատմական Արցախում: Մեր առօրյան ԱրՊՀ ճամբարում անցավ շատ հետաքրքիր, բուռն և դրական զգացողություններով լի»:
Միջոցառմանը ճամբարականները հանդես եկան ասմունքով, երաժշտական և ազգագրական պարերի կատարումներով:
Նշենք,որ ամառային ճամբարը ԱրՊՀ կյանքում առաջին անգամ է կազմակերպվում, և իրականացավ բարերար Ֆիլիպ Էգգերի ֆինանսավորմամբ: