Արցախի պետական համալսարան

37953442 677513025918513 1157806304056573952 n   Nyur    

ԱրՊՀ իրավագիտության մասնագիտության ուսանողները հուլիսի 25-28-ը առաջին անգամ Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում մասնակցել են միջազգային դատախաղի`ցուցաբերելով գոհացուցիչ արդյունքներ:
Նյուրնբերգյան ամենամյա դատախաղը նախաձեռնում են Միջազգային Նյուրնբերգյան սկզբունքների ակադեմիան և Ֆրիդրիխ-Ալեքսանդրի անվան համալսարանը:

Նյուրնբերգյան դատարանն աշխարհի տարբեր երկրներից համալսարանականներին առաջարկում է բացառիկ հնարավորություն` վիճարկել քրեական իրավունքի միջազգային կեղծ գործը «Միջազգային քրեական դատարանի» առջև: Ուսանողները հնարավորություն են ունենում կիրառել և զարգացնել իրենց հմտությունները` վերլուծելով և վիճարկելով մի բարդ գործ, որը կենտրոնացած է քրեական իրավունքի ընթացակարգային եւ հիմնավոր հարցերի վրա:
Մասնակից թիմերին գնահատում են բարձրակարգ մասնագետները, այդ թվում նաև միջազգային դատավորները, իրավաբաններ եւ գիտնականներ:Դատախաղը յուրաքանչյուր տարի միավորում է աշխարհի տասնյակ երկրների ուսանողներին՝ միջազգային քրեական իրավունքի բնագավառում իրենց գիտելիքները խորացնելու, միջազգային քրեական դատարանի նախադեպերը տիրապետելու և դրանց հիման վրա կազմակերպված դատախաղում որպես մեղադրանքի կամ պաշտպանության կողմ հանդես գալու նպատակով։
Նշենք, որ միջազգային դատախաղին ԱրՊՀ թիմի մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է ԱՄՆ հայ իրավաբանների միությունը Armenian Bar Association:
Թիմի ղեկավարի խոսքով` ԱրՊՀ թիմի մասնակցությունը միջազգային նմանատիպ մրցույթի արդեն իսկ ձեռքբերում է` անկախ արձանագրած արդյունքներից: