Արցախի պետական համալսարան

Hungary   Hungary1

Hungary4   Hungay3

ԱրՊՀ իրավագիտության բաժնի ուսանողուհի Լուսինե Կարապետյանը հունիսի 23-ից հուլիսի 14֊-ը Հունգարիայում մասնակցել է Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի միջազգային ամառային դպրոցի դասընթացներին:

Կուրսը, որտեղ ընդգրկված էր ԱրՊՀ ուսանողուհին, բաղկացած էր 33 հոգուց, որոնք ժամանել էին աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Էկվադորից, Ինդոնեզիայից, Ճապոնիայից և այլն։ ՀՀ բուհերից հինգ ուսանող և ԱրՊՀ ուսանողուհին ներկայացնում էին ՀՀ-ն: Մասնակից ուսանողները հնարավորություն են ունեցել լսելու դասախոսություններ, կազմակերպել մասնագիտական հավաքներ, քննարկել տարաբնույթ թեմաներ: Դասընթացները վարում էին ԱՄՆ-ից, Անգլիայից և այլ երկրներից հրավիրված փորձառու դասախոսներ:
«Դասընթացների նյութը ծավալուն էր ու բազմաբովանդակ։ Առանձնապես ուզում եմ ընդգծել Prof. Normann Linnell-ի դասախոսությունները, որոնք մեզ շատ գիտելիքներ են տվել՝ մասնագիտական ոլորտում կատարելագործվելու համար: Նրա դասընթացներին ցուցաբերած ակտիվության և քննության ժամանակ ամենաբարձր միավորը հավաքելու համար Prof. Linnell-ի կողմից ինձ տրվել է նամակ-երաշխավորագիր՝ ուղղված Արցախի պետական համալսարանի ռեկտորին և դեկանին»,-ասում է Լուսինե Կարապետյանը և հավելում, որ ամառային դպրոցը կյանքի մի փորձ էր, որը, չնայած կարճ ժամանակահատվածին, սովորեցրել է ավելին, գնահատել ժամանակը, հրաշալի անցկացնել օրերը և ցանկության դեպքում հասնել նպատակին։
Խտացված ու բովանդակալից դասախոսություններից բացի, ուսանողները մասնակցել են նաև էքսկուրսիաների դեպի Հունգարիայի տեսարժան վայրեր: