Արցախի պետական համալսարան
 
masnaget   masnaget1

Այսօր` օգոստոսի 8-ին, Հայ մասնագետների խորհրդի մի խումբ անդամներ այցելել են ԱրՊՀ և հանդիպում ունեցել համալսարանի ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ:

Քննարկվել են Հայ մասնագետների խորհրդի և ԱրՊՀ փոխգործակցությանն, Արցախում նմանատիպ խորհուրդ ստեղծելուն, ինչպես նաև ԱՀ-ում գիտության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Պատվիրակությունը, որի կազմում էին Հայ մասնագետների խորհրդի նախագահ, ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Բարսեղյանը, կ.գ.թ., դոցենտ, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը, ԱՄՆ Հայ ինժեներ գիտնականների ասոցիացիայի նախագահ Հովհաննես Շիրաջյանը, մթնոլորտի ֆիզիկայի մասնագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտիրոս Ծառուկյանը և ուրիշներ, ղեկավարում էր տ.գ.թ., դոցենտ Կառլեն Ալեքսանյանը: