Արցախի պետական համալսարան

l11  l12

l13   l14

ԱրՊՀ-ում կյանքի կկոչվի «Կենսաբանության արդիականացումն Արցախում» ծրագիրը, որի շրջանակում կստեղծվի ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատոր բազա:

Ծրագրի գիտական ղեկավար, կ.գ.դ. Հասմիկ Գալստյանի խոսքով` լաբորատորիան արդեն ստացել է սարքավորումների առաջին խմբաքանակը, առաջիկայում ևս կշարունակվի նյութատեխնիկական համալրումը: «Մինչ այժմ ԱրՊՀ-ում կենսաբանության ուղղությամբ նյութատեխնիկական բազայի լուրջ խնդիր կար, ինչը բացասաբար էր անդրադառնում դասըթնացի իրականացման արդյունավետության վրա: Լաբորատորիան կլրացնի այս բացը, և կարևոր նշանակություն կունենա հատկապես մագիստրատուրայի ուսանողների համար», -ասում է Հ. Գալստյանը:

Օգոստոսի 14-ին ԱրՊՀ է այցելել գիտական և բժշկական սարքավորումներ արտադրող «ԲԻՈԱՐՏ» ընկերության տնօրեն Ռաֆիկ Սարգսյանը` լաբորատորիան տեխնիկապես համալրելու գործընթացին մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով: ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանն ընդունել է Ռ. Սարգսյանին, քննարկվել են հետագա փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաև ծրագրի գիտական ղեկավարը, կենսաբանության ամբիոնի մասնագետներ: