ԳՈՒՄԱՐՎԵԼ Է ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

22.08

2018

gitxorhurd1  gitxorhurd2

gitxorhurd3  gitxorhurd4

Օգոստոսի 21-ին գումարված ԱրՊՀ գիտական խորհրդի նիստում քննարկվել են ուսումնական գործընթացի բնականոն ընթացքն ապահովող մի շարք փաստաթղթեր և կանոնակարգային փոփոխություններ, կազմակերպվել են ամբիոնի վարիչի ընտրություններ:

Նախքան նիստի մեկնարկը` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհավորել է նոր ուսումնականի կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք, ապա գիտխորհրդի հաստատմանը ներկայացրել նիստի օրակարգը, որը հաստատվել է միաձայն:

Առաջին երկու հարցերը վերաբերում էին 2018-2019 ուստարվա ուսումնական գործունեության օրացույցին և փորձուսուցման ժամանակացույցին: Հաշվի առնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում նկատված որոշ բացթողումներ շտկելու անհրաժեշտությունը` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը գիտխորհրդի քննարկմանն է ներկայացրել կանոնակագային մի քանի փոփոխություններ, ապա նաև հեռակա ուսուցման համակարգի 2018-2023 թթ. ուսումնական պլանները:

Նույն հարցի վերաբերյալ հանդես եկավ նաև գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վ. Ավանեսյանը` գիտխորհրդի հաստատմանը ներկայացնելով առկա (2018-2020) և հեռակա (2018-2021) ուսուցման համակարգի ուսումնական տարվա պլաններն ու 2018-2019 ուսումնական տարվա պլանների փոփոխությունները:

Նախորդ ուսումնականի տարեվերջին գիտխորհրդի կողմից հաստատված կառուցվածքային փոփոխությունները ենթադրում են նաև նոր ընտրություներ: Այսպես` օտար լեզուների և ֆրանսերեն և գերմաներեն ամբիոնների միավորման արդյունքում ձևավորվել է ռոմանոգերմանական լեզուների ամբիոն, ՆԶՊ և ՖԴ ամբիոնների միավորման արդյունքում` ֆիզկուլտուրայի և ՆԶՊ ամբիոն: Քանի որ ամբիոնների միավորման դեպքում, ըստ կանոնակարգի, ամբիոնի վարիչի ընտրություններ կազմակերպվում են գիտխորհրդում, փակ, գաղտնի քվեարկությամբ, ռոմանոգերմանական ամբիոնի վարիչի թափուր պաշտոնում, քվեարկության արդյունքում, գիտխորհուրդն ընտրել է նախկին օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Ռիտա Պետրոսյանին, ֆիզկուլտուրայի և ՆԶՊ ամբիոնի վարիչի թափուր պաշտոնում` նախկին ՖԴ ամբիոնի վարիչ Սուսաննա Հայրապետյանին:

Այլ հարցերում գիտխորհուրդը որոշեց ԱրՊՀ «Ոսկե մեդալ» շնորհել բարերար Ֆիլիպ էգգերին` համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար: