Արցախի պետական համալսարան

11

Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 1-ին համալսարանում պարապմունքներ չեն լինելու: ԱրՊՀ-ում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 3-ից: Իրազեկում ենք նաև, որ սեպտեմբերի 3-ին` ժամը 10:00-ին, ԱրՊՀ մեծ դահլիճում կկայանա Արիության դաս` առաջին կուրսեցիների մասնակցությամբ:

Հանրակացարանում բնակվելու համար դիմում ներկայացրած ուսանողներին խնդրում ենք սեպտեմբերի 1-ին և 2-ին` ժամը 9:00-ից մինչև 18:00-ն  ներկայանան հանրակացարան` կեցության պայմանների հետ կապված հարցերը հստակեցնելու համար: