Արցախի պետական համալսարան

David1  David2

David3  David4

CERGE-EI (Center for Economic Research and Graduate Education - Economics Institute) ծրագրի ներկայացուցիչ, մասնագիտությամբ տնտեսագետ Դավիթ Ադունցը ԱրՊՀ-ում նշված ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ կվարի էկոնոմետրիկայի հիմունքներ դասընթացը:

Դասընթացի մեկնարկը տրվել է այսօր, որին ներկա էին տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ:

Մեզ հետ ունեցած զրույցում Դավիթ Ադունցը նշել է, որ ուսանողները մեծ հետաքրքրությամբ են լսում դասախոսությունը: «Շատ ընդունակ ուսանողներ են, սովորելու հանդեպ սեր ունեն, որը ամենակարևորն է: Այս դասընթացի նպատակը Արցախի պետական համալսարանում միջազգային կարգի դասավանդում իրականացնելն է, գրականության և փորձի փոխանակումը ոչ միայն ուսանողների, այլ նաև դասախոսների հետ: Հուսով եմ, որ կկարողանանք համագործակցել, գիտական համատեղ հետազոտություններ, աշխատանքներ կատարել: Այս դասընթացը մեր համագործակցության առաջին քայլն է, և այն շարունակական է լինելու»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն ընդունել էր CERGE-EI հիմնադրամի նախագահ, տնտեսագիտության պրոֆեսոր Ռանդալ Ֆայլերին: Հանդիպմանը քննարկվել էին հիմնադրամի և ԱրՊՀ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում նաև` ծրագրի ներկայացուցիչների կողմից ԱրՊՀ-ում դասընթացներ վարելու հարցը: CERGE-EI  հիմնադրամը կոչված է զարգացնելու տնտեսագիտությունը հետսովետական երկրներում: