Արցախի պետական համալսարան

Zaxarov1 Z2

Z3 Z4

Արցախի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ այս օրերին Արցախում է «Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ»-ի տնօրեն Վլադիմիր Զախարովը, ով սեպտեմբերի 10-ին այցելել է ԱրՊՀ և հանդիպում ունեցել բուհի ուսանողների ու դասախոսների հետ:

Վ. Զախարովը առաջին անգամ չէ Արցախում, ավելին՝ Արցախի ժողովրդի լավագույն բարեկամներից է, հետազոտում է հայ-ռուսական գրական կապերն ու զուգահեռները: Համանուն թեմայով դասախոսությամբ էլ հանդես է եկել բուհի ռուսաց լեզվի, գրականության ու լրագրության բաժինների ուսանողների և դասախոսների համար: Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրել է հայ ժողովրդի հետ ունեցած Լերմոնտովի առնչությունները՝ շեշտադրելով հատկապես գրողի այցելությունը Շուշի: Նա անդրադարձել է նաև տեղեկատվական դաշտում ադրբեջանական կեղծարարություններին, այդ թվում նաև` նշյալ թեմայի հետ կապված:

Համալսարան կատարած այցելության ընթացքում Վ. Զախարովը, ով նաև համանախագահում է Ռուսաստանի Լերմոնտովյան կոմիտեն, կոմիտեի կողմից Կայսին Կուլիև մեդալով պարգևատրել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանին, ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Նունե Առաքելյանին, ռուս-իրանական բարեկամության միության «Մավլանա Ռումի» հուշամեդալով` բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանին:

Հավելենք, որ Վ. Զախարովը ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես կգա նաև վաղը`սեպտեմբերի 11-ին: