Արցախի պետական համալսարան

cragr2  cragr3

cragr1  cragr4

Ծրագրավորողի միջազգային օրվա կապակցությամբ սեպտեմբերի 13-ին կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ:

Ինտելեկտուալ պայքարին մասնակցում էին կառավարում 4-րդ, ԿՄ 3-րդ և 4-րդ, ՏՏ 2-րդ և 3-րդ կուրսերի 2-ական թիմերը, որոնք, մասնագիտական գիտելիքներից բացի, ի ցույց են դրել նաև ընդհանուր ինտելեկտուալ պատրաստվածության մակարդակը: Մրցութային փուլերի արդյունքներով առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Red Device» (կառավարում, 4-րդ կուրս) թիմը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են պատվոգրերով

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին ոչ միայն ամբիոնի երիտասարդ դասախոսներ, այլև` մագիստրանտներ, որոնց ընդգրկվածությունը, ամբիոնի վարիչի խոսքով, միաժամանակ մի քանի խնդիր է լուծում:

«Նման միջոցառումների կազմակերպմամբ նպատակ ունենք առաջին հերթին արժևորելու մեր մասնագիտական օրը, ապա` կապ ապահովել բաժնի տարբեր մասնագիտության ուսանողների միջև, իսկ մագիստրանտների ընդգրկումը կրտսերներին փորձի փոխանակման հնարավորություն է ստեղծում»,- ասել է ԿՄԻ ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանը: