Գիտական խորհրդի նիստում

17.11

2011

Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը,

որի օրակարգում ընդգրկված էին գիտխորհրդի կազմը համալրելու, 2011-2012 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացիկ հարցումների, կրեդիտային համակարգով հեռակա ուսուցման անցնելու ժամանակավոր կարգի, ԱրՊՀ դասախոսների գիտական աշխատանքների չափանիշների հաշվարկման կարգի ընդունման, պրոֆեսորադասախոսական թափուր պաշտոնների ընտրության կազմակերպման մասին և այլ հարցեր:  Նիստը վարում էր ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արտյոմ Աբրահամյանը, ով փոխարինում էր ռեկտորինª վերջինիս արձակուրդում գտնվելու պատճառով:

Նիստի մասնակիցները նախ լսեցին ԱրՊՀ գիտքարտուղար Արմեն Սարգսյանի տեղեկատվությունըª գիտխորհրդի կազմը համալրելու մասին£ Գիտքարտուղարը նշեց, որ քիմկենսաբանության ֆակուլտետի խորհուրդը գիտխորհրդի անդամ է ընտրել կ.գ.թ., դոցենտ Աիդա Թորոսյանին, իսկ ֆիզմաթ ֆակուլտետըª մ.գ.թ., դոցենտ Ռուդիկ Առաքելյանին: Նիստի մասնակիցները որոշեցին ճանաչել նշված անձանց լիազորություններըª ԱրՊՀ գիտխորհրդի կազմում:

2011-2012 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացիկ հարցումների մասին տեղեկատվությամբ հանդես եկան ֆակուլտետների դեկանները£ Նրանց հավաստմամբª բոլոր ֆակուլտետներում նախորդ տարիների համեմատությամբ նկատելի է առաջադիմության բարձրացումը£ Հարցի առնչությամբ պրոռեկտոր Ա.Աբրահամյանը նշեց, որ չնայած նման առաջադիմությանը, դասախոսների կողմից շարունակվում են խախտումներ արձանագրվել հատկապես տեղեկագրերը լրացնելու ժամանակ:

Կրեդիտային համակարգով հեռակա ուսուցման անցնելու ժամանակավոր կարգը հաստատելու մասին հարցի առնչությամբ հանդես եկավ Արտյոմ Աբրահամյանը£ Պրոռեկտորի խոսքերովª կրեդիտային համակարգով հեռակա ուսուցման  անցնելու ժամանակավոր կարգը դեռևս  մեկ ամիս առաջ է ուղարկվել ամբիոններին ու դեկանատներին, որին ծանոթացել են գիտխորհրդի բոլոր անդամները:

Նիստը հաստատեց կրեդիտային համակարգով հեռակա ուսուցման անցնելու ժամանակավոր կարգը:

Օրակարգի հաջորդª ԱրՊՀ դասախոսների գիտական աշխատանքների չափանիշների հաշվարկման կարգի մասին հարցի վերաբերյալ ԱրՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վահրամ Բալայանն իրազեկեց, որ կարգը բազմիցս քննարկվել է բուհի ստորաբաժանումներում, և գիտխորհրդի անդամների կողմից կատարվել են մի շարք դիտողություններ£ Դրանց մի մասն ընդունվել է: Կարգը բաղկացած է 11 կետից, ինչը հնարավորություն է ընձեռում որոշել համալսարանի դասախոսների գիտական գործունեությունը, գնահատել և ըստ դրա բարձրացնել աշխատավարձերըª սկսած 2012թ. սկզբից:

Գիտխորհրդի նիստը որոշեց հաստատել ԱրՊՀ դասախոսների գիտական աշխատանքների չափանիշների հաշվարկման կարգը£ Միաժամանակ ամբիոնների վարիչներին հանձնարարվեց մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ը գիտքարտուղարին ներկայացնել դասախոսների գիտական աշխատանքների չափանիշների հաշվարկված միավորներըª ըստ վերոհիշյալ կարգի: