Արցախի պետական համալսարան

Sam1  Sam2

Sam3   Sam4

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հրավերով Արցախում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Սեպտեմբերի 19-ին Ս. Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել ԱրՊՀ մի խումբ ուսանողների հետ, հանդես եկել տեղեկատվական անվտանգության ոլորտի վերաբերյալ դասախոսությամբ և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:

Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները՝ բանախոսը ներկայացրեց առկա խնդիրները՝ կարևորելով միդիագրագիտության անհրաժեշտությունը՝ տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու համար:

Խոսելով հայ-ադրբեջանական քարոզչական պայքարից՝ բանախոսը նշում է, որ փաստացի հակաքարոզչություն ադրբեջանական ուղղությամբ չկա, որովհետև հայաստանյան հասարակությունն ամբողջությամբ ուղղված է դեպի ներքաղաքական խնդիրները, և ադրբեջանցիներն ազատ կարողանում են իրենց քարոզչական թեզերը առաջ քաշել և տանել դեպի դուրս, ազդել այլ երկրների հասարակությունների վրա: Սակայն, մեդիափորձագետի խոսքով, իրավիճակը փրկում է այն հանգամանքը, որ Ադրբեջանի միջազգային վարկանիշը շատ ցածր է: Մյուս կողմից, փորձագետի հավաստմամբ, ադրբեջանական կողմը լավ չի հասկանում, թե ինչպես է զարգանում Հայաստանում իրավիճակը, որպեսզի կարողանա ինչ-որ ձևով ներազդել, դրա համար իրենց կողմից էլ բավականին անորոշ ռեակցիաներ են:

«Կարելի է ասել, որ այս քարոզչական հակամարտությունը հիմա բավականին սառեցված վիճակում է, հիմնականում մեր կողմից»,-ընդգծում է Ս. Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետը խոսեց նաև համացանցային ֆեյք նորությունների և դրանց տարածման հնարավոր ազդեցությունների, հայկական մեդիադաշտում առկա խնդիրների մասին՝ դրանց լուծման համար կարևորելով կոմպլեքս մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը, որտեղ, նրա խոսքով, մեծ անելիքներ կան լրագրողներ պատրաստելու ոլորտում

Ս. Մարտիրոսյանը նաև պատասխանել է ուսանողների հարցերին: