Արցախի պետական համալսարան

git.19.01  git19.02

git19.03  IMG 3437

Սեպտեմբերի 19-ին կայացած ԱրՊՀ գիտական խորհրդի նիստում հաստատվել են մի շարք կանոնակարգեր, կազմակերպվել ՈւԳԸ նախագահի և պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման ընտրություն:

Օրակարգի հաստատումից հետո ԱրՊՀ ռեկտորի պաշտոնակատար Մանուշ Մինասյանը գիտխորհրդին ներկայացրեց կառուցվածքային որոշ փոփոխությունների արդյունքում վերակազմավորված բաժինների կանոնադրությունները հաստատելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ վերակազմավորումները պայմանավորված են հավատարմագրման գործընթացի պահանջների իրացմամբ: Այսպես, հաստատվել են ՈւՀՏԱ և կարիերայի, հանրային կապերի և լրատվության բաժինների կանոնակարգերը:

Գիտխորհուրդը հաստատել է նաև գիտխորհրդի և ռեկտորատի կանոնակարգերում առաջարկված փոփոխություններն ու ՈւԳԸ նախագահի թեկնածությունը, տպագրության երաշխավորել ուսումնական ձեռնարկ, փակ-գաղտնի քվեարկությամբ կատարել մեկ դոցենտի և երկու ամբիոնների վարիչների ընտրություն: