Սահմանադրական դատ

09.12

2011

 

    2011թ. դեկտեմբերի 9-ին ժամը 15.00-ին ԱրՊՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՙՍահմանադրական դատ՚ միջոցառումը` նվիրված ԼՂՀ Սահմանադրության 5-րդ տարեդարձին:

Նախաձեռնությունը իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. դոցենտ Ռ. Առուստամյանինն էր: Դատը կազմակերպվեց նույն ամբիոնի դասախոս Դ.Հակոբյանի հետ համատեղ: Նպատակը` ևս մեկ անգամ վերաիմաստավորել Սահմանադրության տոն օրը, ինչպես նաև ի հայտ բերել իրավաբանական բաժնի ուսանողների տեսական  գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները, մասնավորապես` օրենքների իմացության, դրանց կիրառման և մեկնաբանման, ինչպես նաև հռետորական արվեստը զարգացնելու տեսանկյունից: Սահմանադրական դատավարություն, որպես այդպիսին իր տեսակի մեջ, կազմակերպվում է առաջին անգամ: Ինչպես իր խոսքում փաստեց իրավունքի ամբիոնի վարիչ Ռ. Առուստամյանը.ՙՆշված գործընթացը հանդիսանում է ուսումնական պրոցեսի բաղկացուցիչ մասը՚: Միջոցառումը կազմակերպվել է համալսարանի ղեկավարության` ԱրՊՀ ռեկտոր Ս.Վ.Դադայանի և գիտական գծով պրոռեկտոր Վ.Բալայանի օժանդակությամբ և աջակցությամբ:

 

271010-026

DSC00275_copy