Արցախի պետական համալսարան

IMG 3670  IMG 3680

IMG 3685   IMG 3700

Այս օրերին աշխատանքային հերթական այցով Արցախում է Քլինգենդալ համալսարանի պրոֆեսոր, Իսպանիայի միջազգային քոլեջի դասախոս, անկախ փորձագետ, միջազգային դիվանագիտական շրջանակներում ճանաչված մասնագետ Շոն Ռիորդանը, ով  սեպտեմբերի 24-ից մինչև 28-ը դասընթաց կվարի ԱրՊՀ-ում:

Դիվանագիտական ինստիտուտներին և ոլորտի ներկայացուցիչներին վերապատրաստելու, դիվանագիտության ժամանակակից մեթոդներին ծանոթացնելու նպատակով կազմակերպված «Պարադիվանագիտական ռազմավարությունը Արցախում» թեմայով դասընթացին մասնակցում են ԱրՊՀ ուսանողներ և ԱՀ ԱԳ նախարարության աշխատակիցներ:

Դասընթացավարն աշխատանքները կազմակերպել է առանձին ձևավորված աշխատանքային խմբերում՝ այդպիսով նպատակ ունենալով առաջադրված դիվանագիտական խնդիրների վերաբերյալ լսելու տարբեր կարծիքներ՝ արդյունքում առաջացնելով բանավիճային իրավիճակ: 

Շ. Ռիորդանը նկատում է, որ Արցախը ժամանակի հետ նոր մարտահրավերների առաջ է կանգնում, որին դիմակայելու համար առավելապես ինովացիոն տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմավարություն է պետք մշակել:

«Պարադիվանագիտությունը՝ ոչ պաշտոնական դիվանագիտությունը, չճանաչված երկրների քաղաքականության գործիքակազմի լավագույն դրսևորումն է, ուստի  այս անգամ շեշտադրումը պարադիվանագիտությունն է այն պատճառով, որ  համապատասխան կառույցը ներկայացնող մասնագետներն ու ուսանողները պետք  է տիրապետեն սեփական երկրի շահերի խթանման տեխնիկային»,- ասել է բանախոսը:

Նշենք, որ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր: