Արցախի պետական համալսարան

20180925 093949  20180926 101913

42585814 411015039430203 8523934263354064896 n  20180921 091728 

Այս օրերին մայրաքաղաքի մի շարք դպրոցներում ուսումնաճանաչողական երկշաբաթյա փորձուսուցում են անցնում ԱրՊՀ մանկավարժական տարբեր մասնագիտությունների գծով ավելի քան տասնչորս խմբի ուսանողներ:

Ինչպես տեղեկացնում է փորձուսուցման բաժնի պետ Անուշ Հայրապետյանը, ընթացիկ ուսումնական տարվանից ԱրՊՀ-ում ներդրվել է մանկավարժական փորձուսուցման կազմակերպման նոր համակարգ, ըստ որի մանկավարժական մասնագիտությունների ուսանողների փորձուսուցումը հետայսու կազմակերպվելու է մի քանի փուլով:

Նոր ներդրված համակարգը նախատեսում է փորձուսուցում կազմակերպել երեք փուլով՝ ուսումնաճանաչողական կամ հոգեբանամանկավարժական, կիրառական փորձի և ամփոփիչ գնահատող: Այս մոտեցման նպատակը դեպի դպրոց ապագա մանկավարժի մուտքի ապահովումն է երեք փուլով. առաջին երկու փուլերը՝ պասիվ կամ առանց գնահատման, երրորդ փուլն՝ արդեն ամփոփիչ գնահատմամբ:

«Փորձուսուցման առաջին փուլը ուսումնաճանաչողական նպատակ է հետապնդում, որի ընթացքում նախատեսվում է ուսանողին ծանոթացնել ուսումնական հաստատության կառուցվածքին և գործունեության պայմաններին, համապատասխանությանը ներառական կրթության պահանջներին և գործառույթներին, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների և միջոցառումների համալիր և հեռանկարային պլաններին, ստորաբաժանումների գործառույթներին ու աշխատանքային ծրագրերին, ուսուցման գործընթացին»,- նշում է Ա. Հայրապետյանը: