Արցախի պետական համալսարան

kashen1   kashen2  

kashen3   kashen4

ԱրՊՀ  քիմիայի ամբիոնի դեղագործական քիմիա մասնագիտության պարապմունքները տեսականից բացի, իրականացվում են նաև դաշտային պայմաններում՝  փորձուսուցման ընթացքում լրացնելով ուսանողների գործնական հմտություններն ու կարողությունները:

Քիմիայի ամբիոնի դասախոս Արդիանա Ղուլյանի խոսքով՝ Արցախում աճող դեղաբույսերին ծանոթանալու և դեղաբուսական հումք հավաքելու նպատակով հաճախ են կազմակերպվում ուսումնաճանաչողական էքսկուրսիաներ դեպի Արցախի  բարձրադիր գոտիներ, որոնք աչքի են ընկնում էկոլոգիապես մաքուր դեղաբույսերով հարուստ վայրերով:

Հերթական ուսումնաճանաչողական այցի հասցեն  Կաշենի հանքավայրն էր: Փորձուսուցման շրջանակում, Արդիանա Ղուլյանի ղեկավարությամբ, դեղագործական քիմիա մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն այցելել են Կաշենի հանքավայր: Այցի ընթացքում ուսանողները ծանոթացել են հանքավայրի գործունեությանը, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները տեղեկություններ են ներկայացրել ուսանողներին հանքավայրի, հանքանյութի, մշակման աշխատանքների, սարքավորումների մասին:

Այցն ավարտվել է հյուրասիրությամբ. ուսանողները  նաև խորհրդանշական նվերներ են ստացել  ‹‹Բեյզ Մեթըլզ›› ընկերության կողմից:

«Անչափ տպավորված ենք: Օրը հագեցած էր, մենք հնարավորություն ունեցանք  հաճելին և արդյունավետը համատեղելու՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, տեսականը ամրապնդելով գործնականով: Նման ուսումնաճանաչողական այցերը շատ կարևոր են մեզ՝ ուսանողներիս համար: Շնորհակալ ենք  ‹‹Բեյզ Մեթըլզ›› ընկերությանը՝ ընձեռած հնարավորության համար»,-իր տպավորություններն է կիսում դեղագործական քիմիա 4-րդ կուրսի ուսանողուհի Անգելինա Բաղդասարյանը: