Արցախի պետական համալսարան

IMG 3953   IMG 3902

IMG 3940   IMG 3905

Սեպտեմբերի 28-ին ամփոփվեցին Շ. Ռիորդանի կողմից անցկացվող «Պարադիվանագիտական ռազմավարությունը Արցախում» դասընթացի արդյունքները, որին ներկա էր նաև ռեկտորի պաշտոնակատար Մանուշ Մինասյանը:

Ողջունելով ներկաներին՝ Մ. Մինասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային փորձագետին՝ Արցախում լինելու և այդ ընթացքում բուհում դասընթացներով հանդես գալու համար. «Մենք իրավամբ կարիք ունենք ոչ ֆորմալ կրթության արդյունավետ հարթակի կայացման: Համոզված եմ, որ դասընթացը գոհացուցիչ էր երկուստեք: Այս մասին վկայում են ինչպես բանախոսի կարծիքը, այնպես էլ մասնակիցների արձագանքները»:

Հնգօրյա դասընթացի մասնակիցների շարքում էր նաև ԱրՊՀ ՈւԳԸ նորընտիր նախագահ Աննա Գասպարյանը, ով իր և իր կողմից համակարգվող կառույցի անունից գոհունակություն հայտնեց արդյունքներից՝ նշելով, որ ՈւԳԸ ռազմավարության մեջ առանձին դրույթներով ամրագրվել են ոչ ֆորմալ կրթությանը ուսանողների ներգրավվածության մակարդակի բարձրացումը:

«Իբև ուսանող և ՈւԳԸ նախագահ՝ պիտի փաստեմ, որ այսպիսի դասընթացները գալիս են լրացնելու այն բացը, որ երբեմն ի հայտ է գալիս ֆորմալ կրթության մեջ: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ներհամալսարանական և արտահամալսարանական տարաբնույթ միջոցառումներին ընդգրկվեն հնարավորինս մեծ թվով ուսանողներ»,- ասել է Ա. Գասպարյանը:

Հավելենք, որ դասընթացի բոլոր մասնակիցներին հանձնվել է մասնակցությունը հավաստող փաստաթղթեր: