Արցախի պետական համալսարան

IMG 4043  IMG 4010

IMG 3977  IMG 3967

Սեպտեմբերի 28-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի հեռակա համակարգի առաջին կուրսեցիների մասնակցությամբ և կուրսղեկ, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ կազմակերպված գրական-գեղարվեստական ցերեկույթը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:

Միջոցառման ընթացքում ուսանողները ներակայացել են ասմունքի, երաժշտական և պարային կատարումներով՝ իրենց ելույթներում ընդգծելով նաև համալսարանի, ֆակուլտետի և կուրսղեկ Զ. Բալայանի դերը երկշաբաթյա կարճ ժամանակահատվածում ուսումնական կյանքում արձանագրած առաջընթացի համար: Վերջինիս նախաձեռնությամբ ուսանողներն այցելել են պատմամշակութային մի շարք վայրեր:

Ուսանողներին իրենց հերթին շնորհակալության և քաջալերանքի խոսքեր հղեցին ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Լ. Մարգարյանը, ՀԿ և Լ բաժնի պետ Զ. Սառաջյանը, կուրսղեկ Զ, Բալայանը: Վերջիններս համակարծիք էին, որ հեռակա համակարգի ուսանողներն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում ինտեգրվել են համալսարանական կյանքին, դարձել նրա մի մասնիկը:

«Խումբն առանձնացավ իր ակտիվությամբ և պարտաճանաչությամբ՝ գրավելով ֆակուլտետի ղեկավարության ուշադրությունը: Ահա այս նախաձեռնողականությունն է, որ ամուր հիմք է հանդիսանալու ձեր ուսումնառության և հետագա հաջողությունների, ինչպես նաև ուսանողական լիարժեք կյանքով ապրելու համար»,- ասել է Լ. Մարգարյանը՝ դիմելով ուսանողությանը: