Արցախի պետական համալսարան

IMG-8c444a1a57af4340018f128525ef7553-V

Օրերս ԱրՊՀ ՆԶՊ մասնագիտության առաջին կուրսի ուսանողներն այցելել են զորամաս, ծանոթացել զինծառայողների առօրյային:

Այցելության նախաձեռնող ՆԶՊ և ՖԴ ամբիոնի դասախոս Մավրիկ Գրիգորյանի խոսքով, ուսումնական տարեսկզբին ՆԶՊ մասնագիտության առաջին կուրսեցիների համար կազմակերպվում են այցելություններ տարբեր զորամասեր, և այս տարի բացառություն չէր:

«Առաջին այցելությունը սովորաբար նպատակ ունի ուսանողներին ծանոթացնելու զինվորի առօրյային, կենցաղային պայմաններին, զինտեխնիկային, պատվո պահակատանը և այլն»,- ասում է Մ. Գրիգորյանը՝ նշելով, որ համազորային կանոնադրություն դասընթացի շրջանակում նրանք պարբերաբար լինելու են զորամասերում՝ տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու համար: