Արցախի պետական համալսարան

IMG 3862  IMG 3888

IMG 3885   IMG 3875

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՈւԳ-ի և ՈւԽ-ի համատեղ ջանքերով տեղի ունեցավ ներֆակուլտետային «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ, որին մասնակցել է 10 թիմ:

 Խաղը բաղկացած էր 3 փուլից, յուրաքանչյուր փուլում՝ 10-ական հարց: Խաղափուլերն ընդմիջվում էին երաժշտական կատարումներով: Առաջին երեք պատվավոր տեղերը գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով: Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց «ԱՍԱԼԱ» թիմը,, երկրորդը` «Շարժում 88» թիմը, իսկ երրորդ հորիզոնականը կիսեցին «Տրիումֆ» և «Կատարո» թիմերը:

«Խաղն անցավ շատ ջերմ մթնոլորտում ու հասավ իր բուն նպատակին` տրամաբանական մտածողության զարգացմանը: Խաղի հաջողված լինելու մասին վկայում են ուսանողների բարձր տրամադրությունն ու ոգևորվածությունը, ու հենց ուսանողների պահանջով նմանօրինակ խաղերը կկրեն շարունակական բնույթ»,-նշում է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ալիսա Խաչատրրյանը: