Արցախի պետական համալսարան

IMG 4157  IMG 4146

IMG 4140  IMG 4148

Հոկտեմբերի 2-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել և դասախոսությամբ հանդես է եկել ամերիկաբնակ հայ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս, Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ, ազգային - հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանը:

Հ. Նալբանդյանը բանասիրական ֆակուլտետում հանդես է եկել «Արդի հայկական սփյուռքը և սփյուռքահայ գրականությունը» թեմայով դասախոսությամբ: Սփյուռքում ապրող և ստեղծագործող մտավորականն իր դասախոսությունը նվիրել է առավելապես սփյուռքահայության ներկայիս վիճակին, հայապահպանության խնդիրներին` կարևորելով ազգային մշակույթի, մայրենի լեզվի և հայ գրքի ու գրականության դերն առհասարակ այդ գործումԲազմաթիվ են նրա բարեգործական ծրագրերը` հայ գրքի տարածման գործում: Հովսեփ Նալբանդյանը խոստովանում է, որ գիրքը տարածելը, արժեւորելը համարում է իր հիմնական աշխատանքը

«Արցախը Հայաստանի անբաժան մասն է: Եվ ես առանց Արցախ այցելելու չեմ կարող: Ամեն անգամ նոր գրքերով եմ ներկայանում Արցախի ուսանողությանը՝ նրանց նոր գիտելիքներ և տեղեկություններ տալու նպատակով: Արցախն ինձ հզոր լիցքեր է տալիս և ամեն անգամ Արցախ այցելելով՝ ստեղծագործական մեծ եռանդով եմ վերադառնում ԱՄՆ: Այսօր Սփյուռքում հայապահպանումը ահավոր վիճակում է: Այս խնդիրը հետզհետե ավելի է ծանրանում: Նման իրավիճակում չափազանց կարևոր եմ համարում հայրենիք-սփյուռք կապի ամրապնդումն ու փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով»,-նշում է նա:

Ուսանողների հետ հանդիպման ընթացքում Հ. Նալբանդյանը ներկայացրել է իր նոր լույս տեսած «Միջազգային պատմություն. ժամանակագրություն» և «Սփյուռքահայ պատմվածք» գրքերը: Բանախոսը պատասխանել է նաև ուսանողների հարցերին: