Արցախի պետական համալսարան

42807671 322284305242269 885696516419747840 n

Պատմաիրավագիտական ֆակուլտետի պատմություն 1-ին կուրսի ուսանողների համար անցած շաբաթը հագեցած էր պատմաճանաչողական էքսկուրսիաներով: Կուրսղեկ Արևիկ Պետրոսյանի ղեկավարությամբ ուսանողներն այցելել են Տիգրանակերտ պատմամշակութային արգելոց, ապա՝ Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան:

42848644 574041563017363 8220121659953119232 n«Ուսումնական տարին սկսում ենք արշավով դեպի պատմական Տիգրանակերտ, ասել է թե՝ ուղևորություն դեպի մեր հզոր պատմական անցյալը: Մեր սիրելի կուրսղեկ Արևիկ Պետրոսյանը ղեկավարեց մեր խումբը՝պարգևելով մեզ անմոռանալի ու հագեցած օրեր:Մեր աչքերի առջև միաձուլվում են փառահեղ անցյալն ու լուսավոր ներկան: Շուշիում ևս աներևակայելի օր ունեցանք, որտեղ տիրում է առանձնահատուկ կենարար ոգի: Շուշին մեզ մի նոր շունչ հաղորդեց»,-իր տպավորություններն է կիսում պատմություն 1-ին կուրսի ուսանողուհի Էլինա Թևոսյանը և նշում, որ այս շրջագայությունները հայոց պատմության յուրահատուկ դասեր էին՝ հագեցած հայրենաճանաչողությամբ:

Ուսանողները ծանոթացել են թանգարաններում պահվող եզակի նմուշներին, լսել օգտակար տեղեկություններ՝ իրենց իմացությունները հարստացնելով նոր գիտելիքներով: